Հոլանդիայի կառավարությունը դեմ է արտահայտվել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այցին

Նիդերլանդների կառավարությունը դեմ է արտահայտվել Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ Ռոտերդամում նախատեսված քարոզչական հանրահավաքի անցկացմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Ավելի վաղ թուրքական ասոցացիայի Նիդերլանդների ներկայացուցիչը հայտնել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախատեսում է մարտի 11-ին այցելել Ռոտերդամ և մասնակցել կայանալիք հանրաքվեին, որի նպատակն է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող նիդերլանդցիների շրջանում սահմանադրական փոփոխությունների «այո» թևի պաշտպանությունը:

Հոլանդիայի կառավարությունը անցանկալի է համարել քարոզչական նպատակով Չավուշօղլուի այցը Հոլանդիա:

Մարտի 2-ին Թուրքիայի արդարադատության նախարար Մեքիր Բոզդաղի մասնակցությամբ քարոզչական հանրահավաքի անցկացումը արգելվել էր Գերմանիայում:

Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել էր դրա անցկացումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում