Եմենում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Ալ-Քաիդա»-ի պարագլուխներից մեկին

Եմենում ԱՄՆ օդային հարվածների արդյունքում ոչնչացվել է Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը` Ուսամա Հայդարին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում անելով «Ռիա Նովոստի»-ին:

Հայդարը ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի ռմբակոծությունների ժամանակ մի քանի մարդկանց հետ գտնվել է մեքենայում:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ավելի քան 20 հռթիռ են արձակել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ուղղությամբ:

Եմենում 2014 թվականից շարունակվում է հակամարտությունը` մի կողմից ապստամբ հուսիթների և Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալե Սալեհի համախողների, մյուս կողմից կառավարության զորքերի և ներկայիս նախագահ Աբդ Ռաբու Մինսուրու Հադիի կողմնակիցների մասնակցությամբ: Եմենի կառավարությունը օդից ռազմական օժանդակություն է ստանում արաբական կոալիցիոն ուժերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում