Իրանում հաջողությամբ փորձարկել են C-300 համակարգերը

Ռուսաստանի կողմից Իրանին մատակարարված C-300 զենիթահրթիռային համակարգերն առաջին հաջողված փորձարկումն է անցել «Դամավանդ» անունը կրող զորավարժությունների ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Tansim գործակալությունը:

Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարությունը հետևել է զորավարժությունների ընթացքին: Իրանը տիրապետում է C-300-ի չորս դիվիզիոնի:

Զորավարժությունների ընթացքում պայմանական հակառակորդը հաջողությամբ վերացվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում