Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն պատասխանել է Հոլանդիայի կառավարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է Հոլանդիայի կառավարությանը, որը անցանկալի էր համարել իր Հոլանդիա կատարվելիք քարոզչական այցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

«Ձեզնից ոչ ոք չի կարող արգելել մեզ, մենք որտեղ ցանկանանք, այնտեղ էլ կգնանք»,– ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Ավելի վաղ թուրքական ասոցացիայի Նիդերլանդների ներկայացուցիչը հայտնել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախատեսում է մարտի 11-ին այցելել Ռոտերդամ և մասնակցել կայանալիք հանրաքվեին, որի նպատակն է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող նիդերլանդցիների շրջանում սահմանադրական փոփոխությունների «այո» թևի պաշտպանությունը:

Հոլանդիայի կառավարությունը անցանկալի էր համարել քարոզչական նպատակով Չավուշօղլուի այցը Հոլանդիա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում