Էրդողանը մեղադրել է Գերմանիային նացիստական պահվածքի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է գերմանական իշխանություններին այն բանի համար, որ թուրք նախարարներին արգելվել է երկրում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle պարբերականը, Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը մեղադր ել է Գերմանիային նացիստական քաղաքականություն վարելու մեջ:

«Հեյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ հեռու-մոտիկ որևէ կապ չունեք: Իմացեք, որ ձեր ներկայիս պահվածքը չի տարբերվում անցյալի նացիստական պահվածքից»,– ասել է Էրդողանը

Նա հայտարարել է, որ այս հարցը պարբերաբար բարձրացվելու է միջազգային մակարդակի հանդիպումների ժամանակ: «Մենք այլևս չենք ուզում տեսնել նացիստական աշխարհը, ֆաշիստական ռեժիմները: Մտածում էի, թե Գերմանիան վաղուց թողել է այդ ամենը: Սակայն ստացվում է, որ սխալվել եմ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում