Մեկ գրամ ոսկու գնման գինը սահմանվել է 17 հազար 919,45 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է ազնիվ մետաղների գնման և բացթողնման՝ մարտի 6-12-ի գները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ ժամանակահատվածում ոսկու գնման գինը մեկ գրամի դիմաց կազմել է 17 հազար 919,45 ՀՀ դրամ, իսկ բացթողնման գինը՝ 19 հազար 477,67 դրամ:

Արծաթի գնման գինը մեկ գրամի դիմաց 262,01 դրամ է, իսկ բացթողնմանը` 284,79 դրամ: Պլատինի համար սահմանված գինը մեկ գրամի դիմաց 14 հազար 609,66 է, իսկ բացթողնմանը` 15 հազար 880,07 դրամ:

Պալադիում ազնիվ մետաղի գնման համար սահմանվել է մեկ գրամի դիմաց 11 հազար 156,55 դրամ, բացթողնման համար՝ 12 հազար 126,69 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում