ՄԽ համանախագահները կայցելեն Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը ասել է Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը:

Այցի շրջանակում նախատեսվում են համանախագահների հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Պոպովը հայտնել է, որ Հայաստան այցը նախատեսվում է այլ անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում