Թուրքիայի հետ հարաբերությունները «շատ են լարվել». Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը այն կարծիքին է, որ Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունները «շատ են լարվել» եւ անհրաժեշտ է դրանք նորմալացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել է Բրյուսել ժամանումից հետո, որտեղ Գաբրիելը մասնակցելու է ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպմանը: 

«Հարաբերությունները շատ են լարված են, մեր խնդիրն այժմ դրանք նորմալացնելն է,- ասել է նա:- Յուրաքանչյուրը պետք Է դրա համար օգտագործի բոլոր հնարավորությունները»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Սահմանադրության ուղղումների շուրջ հանրաքվեից առաջ քարոզչական ակցիա անցկացնելու կապակցությամբ Գագենաու գերմանական քաղաքի իշխանությունների արգելքը համեմատել է նացիստների քաղաքականության հետ:

Գագենաուի վարչակազմն արգելել է այն միջոցառումը, որտեղ պետք է ելույթ ունենար Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Ի պատասխան, Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է Անկարայում ԳՖՀ-ի դեսպանին: Բոզդաղը նաեւ չեղարկել է Կարլսրուե քաղաքում Գերմանիայի իր պաշտոնակից Հայկո Մաասի հետ պլանավորված հանդիպումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում