ԳՖՀ-ի կառավարությունը հաստատեց Մերկելի այցը ԱՄՆ՝ բանակցելու Թրամփի հետ

Գերմանիայի իշխանությունները հաստատել են մարտի 14-ին ԱՄՆ ուղեւորվելու կանցլեր Անգելա Մերկելի պլանները, որտեղ նա բանակցություններ կվարի այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: 

«Մարտի 11-ին կանցլերը Սպիտակ տանը հանդիպում կունենա նախագահ Թրամփի հետ»,-ասել է նա, նշելով, որ այցի ծրագիրը «առաջիկա օրերի ընթացքում կհամաձայնեցվի ամերիկացի գործընկերների հետ»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Սանդերսը, երկու ղեկավարների բանակցությունների արդյունքների շուրջ պլանավորվում է անցկացնել համատեղ մամուլի ասուլիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում