Ռուսաստանը բավարարված է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքներից. Լավրով

Ռուսաստանի Դաշնությանը կշարունակի աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ինչպես Բաքվի և Երևանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ եռակողմ հանդիպումներում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվում են Մինսկի խմբի մյուս համանախագահների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ մշակած սկզբունքային մոտեցումների համաձայն:

«Մենք բավարարված ենք բանակցությունների արդյունքներից և շարունակելու ենք աշխատել մեր նախագահների հանձնարարականների կատարման շուրջ»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում