ՊՆ-ում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջ ուդիթ Ֆարնուորթը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները: Արձանագրվել է ամենամյա համագործակցության պլանի ամբողջական իրականացումը: Քննարկվել են նաև 2017-2018 թվականների համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում` ռազմական կրթություն և վարժանքներ, կրտսեր հրամանատարների և խաղաղապահ հրահանգիչների պատրաստություն, խորհրդատվություն բարեփոխումների գործընթացում և այլն: Խորհրդակցությունն երի ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում 2017-2018թթ. Համագործակցության պլանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում