Մեհրիբան Ալիևան հրաժարվել է պատգամավորական մանդատից

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հրաժարվել է պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց հետո նա դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով»,– հայտնել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը:

Հարցը դրվել է քվեարկության և ընդունվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում