Թուրքիայի վարչապետի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի վարչապետը պետք է Մուշում մասնակցեր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում նախատեսվող հանրահավաքին: Սակայն խիտ մառախուղի հետևանքով ուղղաթիռը վայրէջք է կատարել Մուշի գյուղերից մեկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում