Արեւմուտքը ՌԴ-ի հետ նոր սառը պատերազմի վիճակում չէ. Բորիս Ջոնսոն

Արեւմուտքը Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի վիճակում չէ: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը: 

«Կարեւոր է ընդգծել, որ մենք Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի վիճակում չենք գտնվում: Ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ ԵՄ-ի մեր բարեկամների մոտ, ո՛չ Վաշինգտոնում նոր սառը պատերազմ սկսելու ոչ մի ցանկություն չկա»,-ասել է նա՝ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո:

Ջոնսոնն այն կարծիքին է, որ «Ռուսաստանը պետք է փոխվի, պետք է ցույց տա, որ իրեն կրկին կարելի Է վստահել»: «Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է»,-կարծում է նա:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը մարտի 4-ին տեղեկացրել է, որ Ջոնսոնն առաջիկա շաբաթներին կուղեւորվի Մոսկվա՝ բանակցություններ վարելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում