Օնիշչենկոն էլեկտրոնային ծխախոտերը սպառնալիք է համարել Ռուսաստանի ազգային անվտանգության համար

Պետդումայի նախկին պատգամավոր և նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն Ռուսաստանի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը համարել է էլեկտրոնային ծխախոտերը:

Օնիշչենկոյի կարծիքով`պայմանավորված հակածխախոտային օրենսդրության խստացմամբ` էլեկտրոնային ծխախոտերը սկսել են ակտիվորեն առաջ մղվել միջազգային միավորումների կողմից: Այս մասին գրում է lenta.ru-ն:

«Ընկերության ներկայացուցիչներին հրավիրում են կառավարության շենք, որտեղ ուսումնասիրում են մեր երկրի տարածքում էլեկտրոնային ծխախոտերի և գոլորշիացման սարքերի համար քաթրիջների արտադրության մասին իրենց առաջարկները»,-նշել է նա:
«Ես նույնպես նման առաջարկությունները համարում եմ ՌԴ անվտանգության համար անմիջական սպառնալիք»,-ասել է երկրի նախկին սանիտարական բժիշկը:

Քաղաքագետը նշում է, որ նիկոտինի գոլորշիացումն էլեկտրոնային ծխախոտի մեջ նույնքան վնասակար է, որքան` սովորական ծխախոտի ծխի:

Էլեկտրոնային ծխախոտերի մասին այսօրվա հետազոտությունները թույլ չեն տալիս միանշանակ եզրակացություն կազմել նրանց օգուտի կամ վնասի մասին: Հայտնի է, որ հիմնական վտանգը կապված է լիցքավորման համար օգտագործվող հոտավետ հեղուկների հետ: Նրա մեջ պարունակվող պրոպիլենգլիկոլի և գլիցերինի ջերմային քայքայումը հանգեցնում են թունավոր նյութերի արտազատմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում