Սիրիայում 24-ամյա ռուս զինծառայող է զոհվել

Սիրիայում 24-ամյա ռուս հետախույզ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ռուսական «Կոմերսանտ» թերթը:

«Նիժնի-Նովգորոդում այսօր հրաժեշտ են տվել ռուսական 96-րդ հետախուզական բրիգադի զինծառայող 24-ամյա Արտյոմ Գարբունովին, ով զոհվել է մարտի 2-ին Պալմիրան գրոհելու ժամանակ»,– գրել է թերթը:

Զինծառայողի մահվան լուրը թերթի հետ զրույցում հաստատել է նրա այրին: «Նա զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում»,– ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում