Թրամփն առաջվա պես ցանկանում է ԻՊ-ի դեմ կռվել ՌԴ-ի հետ միասին. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Ռուսաստանի հետ միասին կռվելու իր մտադրությունից: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված բրիֆինգում հաստատել է ԱՄՆ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: 

Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ում շարունակվող հակառուսական աղմուկի պայմաններում Թրամփը վերանայում է արդյոք իր մտադրությունները, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է. «Ոչ, եթե Ռուսաստանը ցանկանում է մեզ հետ միասին մարտնչել ԴԱԻՇ-ի դեմ, ապա դա հիանալի է»:

Ճշտող հարցին՝ նշանակում է դա արդյոք, որ այդ առումով ոչինչ չի փոխվել, Սփայսերը պատասխանել է. «Այո, ոչինչ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում