Թուրքիայի արտգործնախարարի միջոցառումը Գերմանիայում չեղարկվել է

Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ է համարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:

Գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում տեղական իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ միջոցառման սրահը փակվել է` հակահրդեհային համակարգում եղած անբավարարությունների պատճառով:

Ուշագրավ է, որ թուրքական «Անադոլու» գործակալությունը գրել է, որ Չավուշօղլուի միջոցառումը չի չեղարկվել, նա իր ելույթը կշարունակի այլ սրահում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում