Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան ոլորտներում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում