«Ֆիլիպ Մորրիս»-ի խորամանկությունը

«Ֆիլիպ Մորրիս» անդրազգային ծխախոտագործական ընկերությունը Ռուսաստանում իր IQOS համակարգի շոգեծխախոտային սարքերի տարածման ծավալների նվազմանը զուգահեռ զգալիորեն ակտիվացրել է ինֆորմացիոն հակահարձակումները` փորձելով սպառողներին համոզել, որ իբր իր էլեկտրոնային ծխախոտերը անվնաս են: Գործ են դնում քարոզչական ամենանենգ հնարքները, որոնք ամեն օր հրապարակվում են ԶԼՄ-ներում և ինտերնետում: Վերջին օրերին «Ֆիլիպ Մորրիս»-ը որոշել է սպառողներին համոզել, որ էլեկտրոնային ծխախոտերը համարյա հականիկոտինային սպեղանու տարատեսակ են և նրանց օգնությամբ, իբր, հեշտ է ծխելը թողնելը: Դրանով հանդերձ`ընթերցողին ուղարկվում է իսկական ճիզվիտական ազդանշան այն մասին, որ, իբր, էլեկտրոնային ծխախոտերը նույնքան վնասակար են, որքան հակածխախոտային միջոցները, իսկ բոլորը միասին` ավելի քիչ վնասակար, քան սովորական ծխախոտերը, գրում է политика.ru-ն:

Բայց տարբեր երկրների գիտնականները, միմյանցից անկախ ուսումնասիրելով տարբեր տեսակի էլեկտրոնային ծխախոտերի ազդեցությունները, եկել են ընդհանուր եզրակացության. էլեկտրոնային ծխախոտերը վնասակար են առողջության համար: Իսկ որոշ հետազոտողներ էլ գտնում են, որ շոգեգեներատորներն ու այլ շինծու ծխախոտանյութերն առավել վտանգավոր են, քան սովորական ծխախոտը: Այսպես, օրինակ գիտա-հետազոտական ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Ալեքսանդր Չուչալինը պնդում է, որ էլեկտրոնային ծխատոտերի գոլորշու մեջ պարունակվող վնասակար նյութերն ավելի վտանգավոր են, քան ծխախոտի ծխի, քանի որ, պայմանավորված իրենց փոքր չափերով, մեծապես վնասում են շնչառական ուղիները:

Վերնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանի բժիշները փորձով ապացուցել են, որ անգամ նիկոտին չպարունակող հեղուկները գոլորշիացման դեպքում վնասակար են, քանի որ առաջացնում են շնչառական անբավարարություն: Չնայած փորձերն արվել են առնետների վրա, գիտնականները գտնում են, որ էլեկտրոնային ծխախոտերը նույն ազդեցությունն են ունենում նաև մարդկանց վրա:

Հոնկոնգի համալսարանի գիտնականները էլեկտրոնային ծխախոտի մեջ հայտնաբերել են պենտաբրոմդիֆենիլային եթեր, որը պաշտպանում է համակարգի պլաստիկական տարրերն այրվելուց: Այդ նյութերը խախտում են վահանաձև գեղձի հորմոնների արտադրման ցիկլը, որոնք կարգավորում են սրտի և ուղեղի աշխատանքը, ինչպես նաև հանգեցնում են անպտղության: Այլ գիտնականների հետազոտություններն էլ ի հայտ են բերել տղամարդու սեռական համակարգի առոջության վրա դրանց չափազանց վնասակար ազդեցությունը: Բացի դրանից, որը նույնպես արդեն ապացուցված է, էլեկտրոնային տաքացնող համակարգերը բարձրացնում են ուռուցքային հիվանդությունների առաջացման ռիսկը: Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները մի շարք հետազոտություններ են արել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտերը վտանգավոր են առողջության համար, քանի որ գոլորշու մեջ պարունակվում են մեծ քանակությամբ քրոմ, որն, ի դեպ, իսպառ բացակայում է ավանդական ծխախոտի մեջ: Դրանք պարունակում են նաև կապար, ցինկ ու նիկել:

Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, գիտնականները հայտարարել են, որ արտադրողների կողմից անվնաս հայտարարվող ծխախոտերը, այդ թվում և «Ֆիլիպ Մորրիս»-ի տաքացուցիչ համակարգերը, ոչ այլ ինչ են, քան ծխախոտային ընկերությունների հերթական գովազդային միֆերը: Ամեն դեպքում, դրանք մահացու վտանգավոր են:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունում գտնում են, որ էլեկտրոնային ծխախոտերի մեջ, ինչպես և ֆիլիպմորիսյան IQOS-ների մեջ օգտագործվում է ծխախոտաբույս` բնական հումքը փոխարինած քիմիականով: Եվ այդպիսի արհեստական «փոխարինողը» համարվում է շատ վտանգավոր թույն: Դրա համար պատահական չէ, որ գերատեսչությունում առաջարկում են օրենսդրական կարգավորման պլանում էլեկտրոնային ծխախոտերը ավանդականին հավասար դասել: Այդ մասին, մասնավորապես, ասվում է նախարարության մշակած 2017-2022թթ. հակածխախոտային հայեցակարգում:

«Փաստթղթով նախատեսվում է, մասնավորապես, հետևյալ քայլերը…նոր ձևի և տեսակի ծխախոտերի տարածման պրոֆիլակտիկա` այդ թվում և նիկոտին հասցնելու էլեկտրոնային միջոցները, որոնք զբաղեցնում են ծխախոտային շուկայի մեծ մասը: Ենթադրվում է դրանք հավասարեցնել, համարժեք համարել սովորական ծխախոտերին»,-հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության հանրային առողջության և հաղորդակցության բաժանմունքի տնօրեն Օլեգ Սալագայը:

Իսկ Չիկագոյի համալսարանի գիտնականների ուսումնասիրություններն էլ ապացուցել են, որ էլեկտրոնային ծխախոտը ոչ միայն չի օգնում թողնել ծխելը, այլ ընդհակառակը`նպաստում է կախվածության առաջացմանը: «Մենք հայտնաբերել ենք, որ էլեկտրոնային ծխախոտերը առաջացնում են ծխելու ցանկություն…Մենք չենք սպասել, որ դրանք այդքան հզոր կլինեն, որքան սովորական ծխախոտերը, բայց դա այդպես է»,-հայտնել է հետազության հեղինակներից մեկը, Չիկագոյի համալսարանի հոգեբուժության և նեյրոկենսաբանության պրոֆեսոր, դոկտոր Անդրեա Քինգը:

Այնպես որ, արտադրողների բոլոր հավաստիացումները այն մասին, որ էլեկտրոնային ծխախոտերն ընդամենը ծխելը թողնելու համար մի միջոց են, անհեթեթություն է: Ավելին`դրանց լիցքավորիչների մեջ պարունակվող վտանգավոր և շատ վտանգավոր նյութերի չկարգավորվող պարունակությունը դրանք դարձնում են իսկապես դժոխային խառնուրդ, և, ըստ էության, սպառողին թմրանյութի պես կախվածության մեջ գցում քիմիական բաղադրիչներից:

Այնպես որ, ծխելը թողնելու լավագույն միջոցը ավանդական ծխախոտ ծխելն է, քանի որ ծխելու վերաբերյալ ՌԴ օրենսդրական սահմանափակումներն այնքան խիստ են, որ ավելի հեշտ է հրաժարվել ծխելուց, քան հետևել դրանց: Չարիքը միայն այն է, որ ծխողները, հավատալով էլեկտրոնային ծխախոտերի` անվտանգ լինելու գովազդին, ծխելուց հրաժարվելու փոխարեն անցնում են էլեկտրոնային ծխախոտերին: Եվ դա տեղի է ունենում արտադրողների` այդ թվում և «Ֆիլիպ Մորրիս»-ի ծուղակների շնորհիվ: Բայց ծխախոտագործական ընկերությունը, առավելևս «Ֆիլիպ Մորրիս»-ի նման հսկան, չի կարող համակերպվել իր եկամտի նվազման հետ, որը զգալի կրճատվել է էլեկտրոնային ծխախոտերի մասին` տարբեր երկրներում սահմանված արգելքների պատճառով: Ահա և անդրազգային ծխախոտագործական ընկերությունը դիմում է տարբեր խորամանկությունների` կապված ծխախոտային «նորարարությունների» հետ` անգամ մարդկանց առողջության հաշվին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում