Ոստիկանությունը Նոր Արեշում խուզարկել է քաղաքացու տունն ու հայտնաբերել մեծ քանակությամբ զինամթերք

Ոստիկանության ծառայողները ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշվերով հարուցված քրեական գործի շրջանակներում (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մարտի 6-ին խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Աշոտ Գաբրիելյանին պատկանող՝ Երևանի Նոր Արեշի 50 փողոցի մի հասցեի հետնամասում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի, ինքնաձիգի երեք պահունակ, «343-C 1866» տիպի թմբուկավոր ատրճանակ, ձեռքի 1 նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 300 փամփուշտ, օպտիկական սարք, մետաղյա գլանանոթ, հակագազ, մետաղյա ձող, նռնակի դետալ, դետոնատոր, 14 սմ և 12 սմ շեղբի երկարության դանակ ու 1 սվին դանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ժամը 18.40-ին Ա. Գաբրիելյանը բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում