Մուսալեռ գյուղում տներից մեկի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է

Փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Բաբաջանյան փողոցի տներից մեկը փլուզվել է, քաղաքացին մնացել է փլատակների տակ և մահացել:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Բաբաջանյան փողոցի տներից մեկի (1954 թ. կառույց) հյուրասենյակի և ննջասենյակի միջնապատը, ինչի հետևանքով 1924 թ. ծնված Ա. Մ.-ն մնացել է փլատակներում և տեղում մահացել:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Ա.Մ.-ի դին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում