Թուրքիայի նախագահին լուսաբանող լրագրողը ձերբակալվել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` փետրվարի 28-ից մարտի 1-ը Պակիստան կատարած այցը լուսաբանած լրագրող Իլհան Թոփրաքը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Թուրքական հայտնի «Անադոլու» գործակալության լրագրողի ձերբակալությունը տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում