Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի եւ Թուրքիայի փոխգործակցության հեռանկարները եւ սիրիական ճգնաժամի կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին այցով կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու Համագործակցության բարձր մակարդակի խորհրդի վեցերորդ նիստին:

«Ենթադրվում է նաեւ կարծիքների փոխանակում տարածաշրջանային խնդիրների հրատապ ասպեկտների, նախեւառաջ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի եւ Թուրքիայի հետագա փոխգործակցության հեռանկարների եւ սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում