Էրդողանը կայցելի Մոսկվա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին կայցելի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Մոսկվայում Էրդողանը կմասնակցի Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստի աշխատանքներին: Նիստը նախագահելու են Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Օրակարգային հարցերից են լինելու ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև իրադրությունը Սիրիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում