Չավուշօղլուն մեկնում է Համբուրգ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է մարտի 7-ին Գերմանիայի Համբուրգ քաղաք մեկնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Ես այսօր Համբուրգ եմ գնում: Այս երեկո հանդիպելու ենք Համբուրգում մեր քաղաքացիների հետ: Ոչ ոք չի կարող դա արգելել»,- ասել է Չավուշօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում