Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցը կալանավորվել է
07/03/2017 17:54
Նմանատիպ
Թուրքիայի Ադանա քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսարանի թարգմանիչ Համզա Ուլուչայը, ով փետրվարի 23-ին ձերբակալվել էր, կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ուլուչայը կալանավորվել է Քըզըլթեփեի հանրապետական դատախազության որոշմամբ` Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) անդամակցելու հիմնավորմամբ:
Նա Միացյալ Նահանգների Ադանայի հյուպատոսության 36 տարվա թարգմանիչն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում