ԵՄ-ն խստացրել է արտաքին սահմաններին փաստաթղթերի հսկողության նորմաները

Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել հանրակցության շենգենյան անայցագիր գոտու արտաքին սահմաններին, ներառյալ ցամաքային սահմանապահ կետերում, նավահանգիստներում, կայարանների եւ օդանավակայանների տերմինալներում մշտական հսկողության նորմաների խստացման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ:

Այսուհետեւ հանրակցության բոլոր երկրները պարտավոր են կատարել բոլոր ժամանողների եւ մեկնողների, ներառյալ այն անձանց համընդհանուր համակարգված ստուգումներ, ովքեր անայցագիր մուտքի իրավունք ունեն եւ Եվրամիության քաղաքացիների ստուգումներ՝ Շենգենյան տվյալների պահոցում (SIS) նրանց տվյալների եւ Ինտերպոլի՝ գողացված եւ կորսված փաստաթղթերի տվյալների պահոցում տվյալների առկայության վերաբերյալ:

«Արտաքին սահմաններին հսկողության խստացումը կարեւոր քայլ Է ահաբեկչական սպառանալիքի նվազեցման եւ մեր քաղաքացիների պաշտպանությանի բարձրացման ուղղությամբ: Արտաքին սահմաններին համակարգված ստուգումները թույլ կտան զգալիորեն նվազեցնել մեր ներքին անվտանգության սպառնալիքները, մասնավորապես, օտարերկրացի ահաբեկիչների եւ վերադարձող զինյալների կողմից»,– ասված է Խորհրդի հայտարարության մեջ:

«Վերադարձող զինյալներ» ասելով ԵՄ-ի խորհուրդը նկատի ունի առաջին հերթին եվրոպացի քաղաքացիներին եւ արաբական ծագմամբ ռեզիդենտներին, որոնք Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում, ներառյալ Լիբիայում, Սիրիայում եւ Իրաքում, մարտական գործողություններին գործուն մասնակցություն են ունեցել արմատական իսլամիստների մարտական կազմավորումների շարքերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում