Թրամփն Օբամային «թուլամորթ» է անվանել և մեղադրել ՌԴ-ի նկատմամբ թույլ քաղաքականություն վարելու մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իրեն նախորդած Բարաք Օբամային մեղադրել է Ռուսաստանի նկատմամբ վարած թույլ քաղաքականության մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դոնալդ Թրամփը նման գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«8 տարի Ռուսաստանը ճնշել է նախագահ Օբամային, ավելի ու ավելի է ուժեղացել, ավելացրել է հրթիռները: Թուլամորթ»,-գրել է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում