Հստակեցվել է Ադրբեջան Մինսկի խմբի համանախագահների այցի ժամկետը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) Ադրբեջան կայցելեն մարտի 11-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նախարարի խոսքով` համանախագահները Բաքվում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում