Սիրիայում 127 զինված խմբավորում միացել է հրադադարի համաձայնագրին

Սիրիայում ավելացել է հրադադարի ռեժիմին միացած զինված խմբավորումների քանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Մեկ օրում արդեն ստորագրվել է 6 դիմում: Խմբավորումների քանակը, ովքեր ընդունել են 2016 թվականի փետրվարի 27-ի հրադադարի համաձայնագրի պայմաններն, ավելացել է մինչև 127-ի»,– նշված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում