AM | RU
USD
EUR
RUB

«Որպես պատասխանատու քաղաքական ուժ` ՀՀԿ-ն հանդես է գալիս իրատեսական ծրագրերով»

Արդեն երկրորդ օրն է, ինչ պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Ըստ էության, արդեն հայտնի են ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ու դաշինքների ծրագրերն ու որդեգրած քաղաքականությունը: Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, քաղական ուժերի նախընտրական խոստումների եւ որպես պատգամավորի թեկնածու` իր առաջադրման մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«ԲԱՌԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ, ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԿԱՐԾԵՍ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

–Պարոն Հակոբյան, ըստ Ձեզ, նախընտրական այս շրջանում ի՞նչ «անակնկալներ» են սպասվում մեր հանրությանը:

– Քարոզարշավի պաշտոնական մեկնարկի երկրորդ օրվա դրությամբ` կարելի է փաստել, որ անակնկալներ չկան: Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները բնականոն քարոզարշավ են ծավալում, բոլոր հնարավոր միջոցներով փորձում են ներկայացնել իրենց ծրագրերը, գաղափարներն ու մոտեցումները: Բառի բացասական իմաստով, անականկալներ կարծես չեն լինելու:

– Երեկ նախընտրական իրավիճակի մասին իր վատատեսական կարծիքն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մասնավորապես ընդգծելով, որ այս ընտրություններին գաղափարական պայքարը որեւէ նշանակություն չի ունենալու, եւ ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ` զոռբայության մթնոլորտում: Որքանո՞վ Ռ. Քոչարյանի մտահոգությունները աղերս ունեն մեր իրականության հետ:

– Նախկին նախագահը որոշել է արտահայտվել եւ արտահայտվել է: Այն քաղաքական ուժերը, որոնք Ռ. Քոչարյանի իշխանության տարիներին եղել են նրա քաղաքական հենարանը, այսօր էլ քաղաքական թատերաբեմում են, ավելին` այս օրերին զբաղված են ակտիվ ու խանդավառ նախընտրական քարոզարշավով: Չգիտեմ, թե ի՞նչ է փոխվել գաղափարական դաշտում, բայց գործընթացների նկատմամբ վատատեսությունը կամ վատատեսական կանխատեսումներն օբյեկտիվ հիմքեր չունեն:

«ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱԼ ՉԱՓԱԶԱՆՑ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ»

–Ընտրություններին մասնակցող դաշինքներն ու կուսակցություններն այս օրերին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը: Այդ թվում` «Հայկական վերածնունդն» առաջարկում է 18 տարեկաններին սահման չուղարկել, իսկ երկրի ընդերքից նավթ ու գազ հանել: Ի՞նչ կասեք այս մասին:

– ՀՎԿ մոտեցումներն ավելի շատ քարոզչական հնարքներ են հիշեցնում: Նախընտրական շրջանում միշտ էլ փորձում են ականջահաճո կարգախոսներով հանդես գալ, սա միայն հայկական ֆենոմեն չէ: Այնուամենայնիվ, պատերազմող պետության բանակային խնդիրներին պետք է մոտենալ չափազանց զգուշավորությամբ: Զինված ուժերի հետ կապված ականջահաճո հայտարարություններն ու ամբոխավարական ծրագրերը չեն կարող ողջունվել: Լավ կլիներ, որ քաղաքական կարգախոսների շահարկման այլ ոլորտ ընտրեին եւ զգուշանային այնպիսի թեմաների արծարծումից, որոնք վերաբերում են պաշտպանության համակարգին, որը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից է:

– Բարգավաճ Հայաստան կերտելու մասին «Ծառուկյան դաշինքի» 15 կետերը լուրջ տարակարծություն առաջացրին տնտեսագետների շրջանում: Նրանք գտնում են, որ այդ կետերը մեր պետական բյուջեի հետ ոչ մի կապ չունեն: Որքանո՞վ նման «խոստումնալից» ծրագրով նրանց կհաջողվի պահպանել խորհրդարանում թիվ երկրորդ քաղաքական ուժը լինելու իրենց դիրքը:

– Ծրագրերին ու դրանց կենսունակությանը գնահատական կտա ընտրողը: Ընտրություններին մասնակցող ուժերը բավարար ժամանակ ունեն` ներկայացնելու իրենց ծրագրերն ու գաղափարները, համոզելու իրենց իրավացիությունն ու ծրագրերի մրցունակությունը: Այս պահին դժվար է գնահատական տալ կամ կանխատեսել, թե արդյո՞ք կհաջողվի նրանց պահպանել խորհրդարանում երկրորդ ուժի կարգավիճակը, դա ցույց կտա ընտրության արդյունքը: Ինչ վերաբերում է տնտեսագիտական հիմնավորումներին, ապա դրանք բանավեճերի, ինչու ոչ, նաեւ մասնագիտական հաշվարկների դաշտից են: Եթե որդեգրել են նման քաղաքականություն, ապա ինչ-որ հաշվարկ ունեն: Իսկ թե ինչքանո՞վ այն կլինի արդյունավետ, ակնհայտ կդառնա ընտրության արդյունքների հրապարակման պահին:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՇԱՏ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ՈՒՆԻ»

–Իշխանության նախկին անդամներից կազմված ՕՐՕ դաշինքն էլ հիմնականում խոսում է կոռուպցիայից, իշխանությունների սխալական լինելուց... Ի վերջո, արդյոք այս մարդիկ բարոյական իրավունք ունե՞ն խոսել այն մասին, ինչի մասին լռում էին իրենց իշխանության օրոք:

– Թերեւս, բնականոն գործընթաց է: Նախկին նախարարները, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, պետք է չէ՞ ինչ-որ բանից խոսեն: Իրենց էլ պետք է չէ՞ ոչ վաղ անցյալից հարցեր տան: Գործընթացն այս փուլում է: Ընդդիմադիր գործունեությունն իր տրամաբանությունն ունի, եւ նրանք գործում են հենց այդ տրամաբանության համատեքստում ու ձեւաչափում: Բարոյական իրավունքի մասով ես չէ, որ պետք է գնահատականներ հնչեցնեմ:

– Իսկ ՀԱԿ-ը որոշել է ժողովրդին «դառը անալգին» առաջարկել` հետեւողական շարունակելով պնդել Արցախի հարցում իրենց զիջումային քաղաքականության մասին: Առհասարակ, այս պարտվողական մոտեցումը հանրության շրջանում համախոհներ կարո՞ղ է ունենալ:

– Չեմ կարծում, թե առաջին նախագահն արցախյան հարցում շատ համախոհներ ունի կամ կարող է եղածների թիվն ավելացնել: Եթե Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում Ադրբեջանը չի ցանկանում գնալ երկխոսության, ապա ինչո՞ւ ակնարկել տարածքային զիջումների մասին: Եթե Տեր-Պետրոսյանը պատերազմ է կանխատեսում, ապա այսօրվա ստատուս-քվոյի պարագայում այդ պատերազմը կարող է ընթանալ մեր բնակավայրերից բավականին հեռու տարածքներում: Ինչո՞ւ պետք է մեր բանակին զրկենք մանեւրելու հնարավորությունից: Թող Ադրբեջանը մտածի, թե մարտական գործողություններ վերսկսելու դեպքում ի՞նչ է լինելու սահմանակից ադրբեջանական բնակավայների ճակատագիրը, որտեղ, ի դեպ, շուրջ մեկ միլիոն մարդ է ապրում:

«ԵԹԵ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱՄ, ԱՊԱ ԻՆՁ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ»

–Անդրադառնանք նաեւ ՀՀԿ-ին, որը դեռ «ոսկե սարեր» չի խոստացել ընտրողներին: Ինչո՞ւ պետք է ժողովուրդը հենց Հանրապետականին ընտրի:

– Որովհետեւ ՀՀԿ-ն բոլորից լավ է պատկերացնում երկրի թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին խնդիրները: ՀՀԿ-ն ներկայանում է ամենամրցունակ կադրային հենքով: ՀՀԿ-ն կառավարչական ամենամեծ փորձն ունի Հայաստանում, ուստի եւ «ոսկե սարեր» երբեք չի խոստացել, եւ համոզված եմ, որ ապագայում էլ չի խոստանալու: Ընդհանրապես, այն քաղաքական ուժը, որը հավակնում է ստանձնել պետության կառավարման ղեկը, երբեք իրեն վատ դրության մեջ չի դնում, որովհետեւ շատ լավ պատկերացնում է, որ մարդիկ պատասխան են պահանջելու խոստացածի եւ չարածի համար: Իսկ այն ուժերը, որոնք քաղաքական գործընթացում մասնակցային խնդիր են լուծում ընդամենը, կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ: Որպես պատասխանատու քաղաքական ուժ` ՀՀԿ-ն հանդես է գալիս իրատեսական ծրագրերով:

– Ի դեպ, ՀՀԿ համամասնական ցուցակի 26-րդ հորիզոնականում Ձեր անուն-ազգանունն է: Կարելի՞ է ասել, որ քաղաքագիտական գործունեությունը որոշել եք փոխարինել օրենսդրական աշխատանքով եւ ի՞նչ եք պատրաստվում փոխել Ազգային ժողովում:

– Տասը տարուց ավել ՀՀԿ անդամ եմ, եւ կուսակցության ղեկավար մարմնի որոշմամբ` ընդգրվել եմ համամասնական ցուցակում: Նշանակում է, կուսակցության ղեկավարությունն առաջիկա տարիներին իմ դերակատարության արդյունավետությունը պատկերացնում է օրենսդիր իշխանության աշխատանքներում: Իմ պարագայում խոսել Ազգային ժողովում ինչ-որ բան փոխելուց, կնշանակի ամպագոռգոռ հայտարարություն անել: Երբեք մեսիականության կողմնակիցը չեմ եղել, ոչ էլ` մեծախոսության: Եթե ԱԺ պատգամավոր դառնամ, ապա ինձ պատկերացնում եմ թիմային աշխատանքի տիրույթում:

Լրահոս
Վարչապետը հանձնարարեց ներկայացնել սնանկացման գործընթացների առողջացման առաջարկություններ Դու արժանի ես, իմ ընկեր. Ջորկաեֆը շնորհավորել է Մխիթարյանին Սպանություն Լոռիում. ձերբակալվել է տուժողի կինը Մխիթարյանը Եվրոպայի լիգայում տարած հաղթանակը նվիրել է բոլոր հայերին Կարեն Բոթոյանը հաստատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում «Հայկական ժամանակ». ԱՄՆ-ն էականորեն նվազեցնում է Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը «168 Ժամ». ՀՀԿ-ում այսօր քննարկելու է կառավարության թարմացված կազմը «Ժամանակ». Հովհաննես Իգիթյան. ԵՄ-ն ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դռները բաց են Հայաստանի առջև «Հրապարակ». Տոնոյանը կազատվի «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և Կենտրոն ՏՎ-ի լրատվականի տնօրենի պաշտոնից «Փաստ». Գլխավոր դատախազի եկամուտները գերազանցում են 44 միլիոնը «Ժողովուրդ». Նաիրա Կարապետյանը, հնարավոր է, վերադառնա խորհրդարան «Հրապարակ». ՀՌԱՀ անդամների թափուր տեղերի համար մրցույթին դիմելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է «Հրապարակ». Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշ է գրանցում Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու Հայաստանը և Գերմանիան կզարգացնեն համագործակցությունն աստղաֆիզիկայի ոլորտում Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Մանչեսթերում ահաբեկչության ենթադրյալ հեղինակի եղբորը Արծվիկ Մինասյան իրատեսական է համարում 4 միլիոն բնակչություն ունենալը ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցնելու մասին հրապարակումները իրականության հետ որևէ կապ չունեն. ԿԲ ներկայացուցիչ Մաշալյանը Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի 185 ամյակին նվիրված ընթրիքին կընթերցի Բեքչյանի ուղերձը ԵԱՏՀ կոլեգիայի անդամն առաջնային խնդիր է համարում HACCP համակարգերի ներդրումը սննդամթերքի արտադրություններում Պրոբացիոն ծառայության աշխատակիցները փորձարկել են Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումները Համահայկական բանկը կարող է վերափոխվել Համահայկական ֆոնդի. ԿԲ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը ՉԺՀ դեսպանի և ռազմական կցորդի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման ուղիները ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը Ֆինանսական միջնորդությունը խորացել է ՀՀ առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ Աթեշյանի հրաժարականը նշանակում է պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկ. Բագրատ Էստուկյան Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել է ահաբեկչական սպառնալիքի պատճառով Գյուղնախարարի պաշտոնակատարը Նախագահին զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին Արամ Աթեշյանը հրաժարական է տվել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնից Ղազախստանն ամեն կերպ փորձելու է Ադրբեջանից հետ ստանալ պարտքերը «Ավրորա-2016»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթենան Գյումրիում են ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի Թուրքիայում գյուլենականների նոր ձերբակալություններ կիրականացվեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan