Իրաքի վարչապետը երկրին ԻՊ-ի պատճառած վնասը գնահատել Է 35 մլրդ դոլար

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին մարտի 8-ին հայտարարել Է, որ երկրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պատճառած վնասը գնահատվում Է 35 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հավելել Է, որ նշված թվերը չեն ներառում ահաեկիչների կողմից իրաքյան հասարակությանը հասցված վնասը: Ալ Աբադին նաեւ հայտնել Է ահաբեկիչների դեմ պայքարը Իրաքի սահմաններից դուրս մղելու պատրաստակամության մասին: Նա ասել Է, որ Իրաքի զինված ուժերն «անվարան» «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հարվածներ կհասցնեն հարեւան երկրների տարածքում:

«Մենք առանց տատանվելու ահաբեկիչների դիրքերին հարվածներ կհասցնենք հարեւան պետություններում»,- Իրաքի վարչապետի խոսքը մեջբերել Է «Աս Սումարիա» հեռուստաալիքը:Փետրվարի վերջին Իրաքի ռազմաօդային ուժերը ԻՊ-ին մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայում: Այն ժամանակ նշվել Էր, որ հարձակումն իրականացվել Է Դամասկոսի ետ համաձայնեցմամբ երկու երկրների հետախուզությունների գործակցության շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում