ԻՊ-ն ստանձնել է Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում զինվորական հոսպիտալի վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Tolo News հեռուստաալիքը: Մարտի 8-ին Աֆղանստանի մայրաքաղաքի հյուսիսում Սարդար Մոհամադ Դաուդ Խանի զինվորական հոսպիտալի մոտ՝ ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու, տեղի է ունեցել պայթյուն, սկսվել է փոխհրաձգություն:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ զինյալները հագած են եղել սպիտակ խալաթներ: Հարձակվողները եղել են ընդամենը հինգը. մեկն իրեն պայթեցրել է հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ, մյուս չորսը ներթափանցել են շենքի: Ավելի ուշ ուժայինները ոչնչացրել են երկու հարձակվողների, եւս երկուսը շարունակում են դիմադրություն ցույց տալ:Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել չորս մարդ, 66-ը վիրավորվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում