ԱՄՆ-ի Կոնգրեսը Պենտագոնին արգելել է համագործակցել «ՌոսօբորոնԷքսպորտի» հետ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը մարտի 8-ին հավանություն է տվել 2017 թվականի պաշտպանական բյուջեի նախագծին, որը Պենտագոնին արգելում է համագործակցել «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթի օգտին քվեարկել է պալատի ներկայացուցիչների 371 անդամ, դեմ՝ 48-ը:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությանն արգելվում է Ռուսաստանի ընկերության եւ դրա դուստր կառույցների հետ կնքել ամեն կարգի պարտավորագրեր, կորպորատիվ համաձայնագրեր, նրանց տալ դրամաշնորհներ, վարկեր կամ վարկային հանձնարարություններ:

Պենտագոնի ղեկավարը կարող է այս արգելքի վերացման հասնել այն դեպքում, եթե դա պահանջվի ԱՄՆ-ի անվտանգության շահերից ելնելով, բայց սոսկ այն բանից հետո, երբ Կոնգրեսի երկու պալատներին համոզի, որ ՌԴ-ն դադարեցրել է մահացու զենքի մատակարարումները Սիրիային եւ Ուկրաինայից հետ է կանչել իր գործակալներին ու զինվորականներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում