Յուտայի նահանգի նախկին նահանգապետը համաձայնել է ԱՄՆ-ի դեսպանը դառնալ Ռուսաստանում. NBC

ԱՄՆ-ի Յուտայի նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանը համաձայնել է ԱՄՆ-ի դեսպանը դառնալ Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է NBC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Հանթսմանն ընդունել է Վաշինգտոնի համապատասխան առաջարկը: Անցյալ շաբաթ նախկին նահանգապետը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, նա նաեւ կապվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնականների, հնարավոր է` նաեւ հենց նախագահի հետ:

Politico թերթը, վկայակոչելով աղբյուրներ, մարտի 8-ին նաեւ հայտնել է, որ հարցը «փաստաթղթերի ստորագրման փուլում է»: Հանթսմանը Ջորջ Բուշ Ավագի օրոք որպես ԱՄՆ-ի դեսպան է աշխատել Սինգապուրում, իսկ Բարաք Օբամայի օրոք՝ Զինաստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում