Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում հայ գործարարների են սպանել

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի շենքերից մեկի վերելակում գնդակահարել են երկու հայ գործարարի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ինտերֆաքս գործակալությունը, սպանության մասին հաղորդումը ստացվել է Լենինի փողոցի բնակիչներից մեկի կողմից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վերելակում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով մարմինները:

Նշվում է , որ գործարարները զբաղվել են առեւտրով: Սպանության հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում