Արարատում գնացքը բախվել է բեռնատարին. կա տուժած

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 9-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաքարշը Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում (557-րդ կմ) բախվել է «MAN» մակնիշի 947 NMS 123 պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին։

Shamshyan.com-ը հայտնում է, որ բեռնատարի վարորդը տեղափոխվել է Արարատի հիվանդանոց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում