ՌԴ-ի եւ ԳՖՀ-ի քաղաքական շփումները վերադառնում են նախկին նորմալ վիճակին. Լավրով

Մոսկվայի եւ Բեռլինի քաղաքական շփումները վերադառնում են նախկին նորմալ վիճակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԳՖՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները: 

«Քննարկեցինք քաղաքական մակարդակով առաջիկա շփումների գրաֆիկը,-ասել Է Լավրովը:-Նշեցինք, որ դրանք վերադառնում են այն նորմալ վիճակին, որը կար ավելի վաղ»:
Լավրովը նաեւ հայտնել է, որ ԳՖՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի վերջին Կրասնոդարում: «Պայմանավորվել ենք հերթական հանդիպումն անցկացնել հունիսի վերջին Կրասնոդարում, որտեղ կկայանա գործընկեր-քաղաքների ռուս-գերմանական խորհրդաժողովը»,-ասել է նա մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում