AM | RU
USD
EUR
RUB

Սահմանապահ դիրքերն ու գյուղերը ամրոցների վերածելու ճանապարհին ենք. Գրիգորի Խաչատուրով

 
 

Հայ զինվորի զրույցը զորամիավորման հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հետ

-Պարոն գնդապետ, Ձեր հրամանատարությամբ գործող զորամիավորման պատասխանատվության ենթակա սահմանը ձգվում է բարդ, հակառակորդի հետ անմիջական շփման տեղանքով: Երկար դադարից հետո անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանն այստեղ դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեց, հիմա էլ հրաձգության թիրախ է դարձնում մեր գյուղերը։ Ի՞նչ է կատարվում սահմանին:

-Եթե համեմատելու լինենք 2012-2014 թվականների հետ, ապա վերջին տարին համեմատաբար հանգիստ էր:

Թեև այժմ լարվածության աճ է նկատվում: Հակառակորդը ծանր զենքեր է կիրառում թե՛ գյուղերի, թե՛ պետական ճանապարհների` հատկապես Բերդ-Նոյեմբերյան հատվածի ուղղությամբ:

Ընդհանրապես, ջանում ենք չսրել իրադրությունը, սակայն մեր համբերությունն էլ սահման ունի: Ըստ անհրաժեշտության` քայլեր ենք ձեռնարկում հակառակորդի ագրեսիվ պահվածքը ճնշելու համար: Ինչ վերաբերում է դեկտեմբերի 29-ի դիվերսիոն գործողությանը, ապա այն մանրամասն մշակված էր: Հակառակորդի նպատակն էր ոչնչացնել դիրքի անձնակազմը եւ ինչ-որ խնդիր լուծել Չինարի գյուղի մերձակայքում: Օգտվելով բարդ, անտառային տեղանքից` դիվերսիոն խումբը փորձել էր թեւանցում կատարել, սակայն հավաստանշվել էր մեր դիրքապահների կողմից: Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը կազմակերպել էր գրագետ պաշտպանություն՝ խափանելով թշնամու հատուկջոկատայինների ծրագիրը: Ցավոք, ծավալված մարտի ժամանակ դասակի հրամանատարը զոհվեց, երկու զինվոր մահացու հրազենային վիրավորում ստացավ: Ըստ մեր համապատասխան ծառայությունների տեղեկությունների` մարտի ժամանակ խոցվել է ադրբեջանական հատուկջոկատայինների խմբի հրամանատարը: Վերջինս վիրավոր վիճակում դուրս է բերվել: Բացի այդ, հակառակորդը մեր դիրքում էր թողել իր զինծառայողի դիակը:

-Ադրբեջանի նախագահի հրամանով՝ իրենց ոչնչացված զինծառայողին շնորհվել է «ազգային հերոսի» կոչում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման ընթացքում հատուկ ծառայության» համար…

-Ադրբեջանը բազմիցս տարածքային նկրտումներ է արտահայտել ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Այս ձեւակերպումը եւս մեկ անգամ հաստատում է նրանց հանցավոր նպատակը: Նաեւ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանում «ազգային հերոս» են հռչակում դիվերսիայի մասնակցած եւ հայկական դիրքում խոցված զինծառայողին: Հիշենք Մուբարիզ Իբրահիմովի օրինակը: Ադրբեջանում հերոս դառնալու չափանիշը ինչ-որ չափով գոնե մարտական պարտականությունն իրականացնելն է:

Եթե մենք էլ տվյալ չափանիշով ազգային հերոսի կոչում շնորհելու լինեինք, ապա մեր բանակի կեսը կարժանանար այդ պատվին:

-Երրորդ տարին անընդմեջ Ձեր ենթակայությամբ զորամիավորումը ճանաչվում է լավագույնը զինված ուժերում: Ըստ Ձեզ՝ ո՞րն է զորամիավորման հաջողության հասնելու գրավականը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախորդ երկու տարիներին Դուք զբաղեցրել եք զորամիավորման շտաբի պետի պաշտոնը:

-Զորամիավորման ենթակա գրեթե բոլոր զորամասերն իմ պաշտոնավարման յոթ ամիսների ընթացքում ենթարկվել են հանկարծակի ստուգման, տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստականության, շտաբների պատրաստության վիճակը: Հրետանային զորամասերը եւ ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ՝ հրետանու մարտական հրաձգությամբ: Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության ցուցանիշները բարձր են գնահատվել: Որոշ զորամասեր ճանաչվել են օրինակելի: Հարյուր սպա պարգեւատրվել է: 2016թ. ուսումնական տարվա մարտական հերթապահության արդյունքներով էլ զինված ուժերում լավագույնի պատվո դրոշը հանձնվել է մեր զորամասերից մեկին: Այնուամենայնիվ, մեզ համար երբեք վարկանիշ ձեռք բերելը չի եղել առաջնային նպատակ: Եթե ամենակարեւոր ձգտումդ դա է, ուրեմն անպայման կթերանաս:

Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանները հսկող զորամիավորումը ինքնուրույն միավոր է: Հարկ եղած դեպքում պետք է կարողանա գործել առանց օժանդակ ուժերի եւ միջոցների ներգրավվածության, համընթաց եւ ներդաշնակ:

Մենք անընդհատ ուսումնասիրում ենք, թե ինչ է անում հակառակորդի բանակը, ինչպես է ձեւափոխվում, որոնք են նրա թույլ եւ ուժեղ կողմերը, ըստ այդմ էլ հստակեցնում ենք մարտական հաշվարկների գործողությունները: Հակառակորդը գլխին հարված ստանալուն պես սթափվում է: Մեր այդ հարվածը պետք է ժամանակին եւ շատ ուժգին լինի: Թող մեծամտություն չհամարվի` պատրաստ ենք:

-Մարտական առաջադրանքն անթերի կատարելու համար պակաս կարևոր չէ խնդիրների բարձրաձայնումը և դրանք հետևողականորեն լուծելու պատրաստակամությունը:

-Հատկապես ենթակա սպայակազմի հետ շփումներում հասել ենք նրան, որ իրերը չներկայացվեն այնպես, ինչպես կցանկանար լսել վերադասը, ձեւական պատկեր չստեղծվի: Եթե ենթական միշտ հաճոյանա վերադասին, ասի, որ ամեն ինչ լավ է, գործը առաջ չի գնա: Այս ընթացքում սպաները տարաբնույթ հարցեր են առաջ քաշել, որոնք համապատասխան լուծում են ստացել: Արձանագրված բազմաթիվ թերություններ ենք վերացրել: Ի վերջո, պատերազմից առաջ խնդիր ներկայացնողը պատերազմի ժամանակ ամենաքիչն է դժվարություն ունենում:

-Ապրիլյան դեպքերից հետո իրավիճակ է փոխվել: Ի՞նչ է արվել մարտական խնդիրների կատարման արդյունավետությունն ապահովելու, հակառակորդի հավանական սադրանքները կանխելու համար:

-Ապրիլից հետո իրադրությունը փոխվել է հօգուտ մեզ, քանի որ սպասողական վիճակում գտնվող զորքի վրա դժվար է լայնածավալ հարձակում գործել եւ հաջողություն ունենալ: Մենք թե՛ զենքի, թե՛ անձնակազմի առումով համալրված ենք: Բազմապատկել ենք զինվորին հասանելիք զինամթերքը, սպառազինության պահպանման համար լրացուցիչ տեղամասեր ենք կահավորել, այդ մասին գիտի միայն տվյալ դիրքի անձնակազմը: Խոշորացրել ենք դիրքերում կրակային միջոցների տրամաչափը: Ինժեներական ծավալուն աշխատանք ենք իրականացրել՝ ավելացրել ենք դիրքեր, ստեղծել ենք հրետանու կրակից պաշտպանվելու հավելյալ հնարավորություններ: Այժմ կատարելագործում ենք դիտարկման համակարգը: Եթե նախկինում ամրապնդում էինք պաշտպանությունը, այսօր հենակետերը լրակահավորում ենք ակտիվ մարտ վարելու նպատակով:

Մեր դիրքերը ոչ թե թաքնվելու, այլ կռվելու համար են:

Այս տարվա ընթացքում ձգտելու ենք դիրքերից իջեցնել ժամկետայիններին: Մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի 70 տոկոսն արդեն իսկ պայմանագրայիններ են:

-Եվ նրանք հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչներ են, որոնք պաշտպանում են իրենց տունը, ընտանիքը: ՀՀ վարչապետի փետրվարի 13-ի համապատասխան որոշման համաձայն՝ սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին զենք կտրամադրվի, իսկ ուսումնական հաստատությունների շուրջ կկառուցվեն պատնեշներ:

-Սահմանամերձ գյուղերն ամուր են, բնակչությունը` համախմբված: Սեփական աչքով եմ տեսել` եթե որեւէ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները կրակում են, շրջկենտրոնից միանգամից հավաքվում են տվյալ տեղանքում: Երկրից դուրս գտնվող գյուղացիներն էլ իրավիճակը լարվելուն պես վերադառնում են սահման: Այստեղ զորամասերն ու բնակավայրերը սերտ կապված են, ինչը հեշտացնում է մեր գործը: Վերջերս «Արար» հիմնադրամի աջակցությամբ բոլոր գյուղերում անցկացրել ենք պահեստազորայինների մեկշաբաթյա հավաք, կազմակերպել ենք լրացուցիչ վարժանքներ: Պահեստազորայիններն իրենց տներում ունեն համազգեստ, իսկ նրանց հասանելիք զենքը զորամասում է:

Բացի այդ, որոշ գյուղերում ձեւավորել ենք հրամանատարության հետ համագործակցող խմբեր, որոնք գիտեն իրենց անելիքը և պատրաստ են հրաման, խնդիր կատարելուն:

Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց կառուցվելիք պատնեշներին, ապա ֆինանսական հատկացումներն արդեն նախատեսված են, եւ աշխատանքները շուտով կմեկնարկեն: Հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար որոշ գյուղերի դպրոցներում, մանկապարտեզներում վաղուց սարքավորված են թաքստոցներ, իսկ որտեղ էլ չկան, առաջիկայում անպայման կհիմնվեն:

Կարող ենք ասել, որ սահմանապահ դիրքերն ու գյուղերը ամրոցների վերածելու ճանապարհին ենք:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեսնում է աշնանը Առողջապահության նախարարը հորդորում է բժիշկներին խուսափել անհարկի կրկնակի հետազոտություններից ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին «Դուրս եմ եկել և այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել». ՀՀ նախագահը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապի մասին Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիան պատրաստակամ է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ Արցախում առաջին անգամ իրականացվել է ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ Զեյնալյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է. ՀՀ վարչապետ Կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ Ալեն Սիմոնյանը ևս 7 օր շարունակելու է պատգամավոր մնալ Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է զինվորի վիրահատության հարցը Ունաի Էմերին` «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում. Զախարովա Նախարարը մտադիր է հետաձգել դեղատոմսով դեղերի բաց թողնման որոշումը, բացի անտիբիոտիկներից Նաիրա Զոհրաբյանը հավանական է համարում աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը Շարմազանովը Տարոն Մարգարյանին Երևանի հաջողված քաղաքապետ է համարում Սփյուռքահայ բժիշկները պատրաստ են Հայաստանում տարբեր ծրագրեր իրագործել ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մասին Գլխավոր դատախազը չի բացառում դատական վարույթում գտնվող քրեական գործերի առումով քննարկումների անցկացումը Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը՝ Արագածոտնում ու Շիրակում Զինծառայող Մարտին Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 մլն դրամով Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում իմ կոչին Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Ոստիկանությունը հայտնել է, թե տեսախցիկների ֆիքսած որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա եւ երկու ծովային թիրախներ Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն Կրկին խոչընդոտ է ստեղծվել Սոթքի ոսկու հանքավայրի բնականոն աշխատանքի համար ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Խորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի Խաչատրյանը «Հրապարակ». Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել Իրանի և ՌԴ կողմից «Հայկական ժամանակ». Տարոն Մարգարյանն արտակարգ հանդիպման է հրավիրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan