Ճամփորդություն մարդկության քաղաքակրթության օրրան Հունաստան

Հունաստան – սա ոչ միայն կապույտ ծովի ու սպիտակ ավազի, արևի երկիր է, որը փայլում է տարին 300 օր, ապահովելով հրաշալի եղանակային պայմաններ, Հունաստանը, պարզապես, աշխարհի անկրկնելի քաղաքներից է: Հունաստանում է գտնվում Եվրոպայի ամենաերկար ծովափնյա գիծը՝ ավելի քան 13,5 հազար կմ:

Հունաստանում անցկացրած ամեն ակնթարթը անմոռաց ու տպավորիչ է: Այստեղի մեղմ կլիման, մթնոլորտը ու հրաշալի բնությունը բավական են, որպեսզի նախընտրել ճամփորդություն դեպի Հունաստան: Առանձնահատուկ ուշադրություն է պետք հատկացնել կղզիների հանգստավայրերին. Կրետե, Կորֆու, Ռոդոս և Պելոպոնես թերակղզին, որոնք շատ տարբեր են, բայց միաժամանակ ամբողջացնում են Հունաստանը:

Ճամփորդել Հունաստանով միայն այն բանի համար, որ բուռն կերպով տեսնել տեսարժան վայրերը կամ, ընդհակառակը, «ծուլորեն» պառկել միայն լողափում՝ հանցագործություն է: Այս երկիրը պետք է վայելել: Համեղ սնունդով ու գինով, ծովի հրաշալի ալիքների հնչյուններով, շփվել մարդամոտ տեղացիների հետ, լինել բնության գրկում, հիանալ այս քաղաքի հնություններով ու նորաոճ կառույցներով, իսկ երեկոն կարելի է ամփոփել զվարճալի ժամանցային վայրում ժամանակ անցկացնելով: 

Արևային Հունաստանը իր մերձարևադարձային կլիմայով պատրաստ է ընդունել զբոսաշրջիկներին ամբողջ տարին: Ամռանը այստեղ միջին ջերմաստիճանը +30 է, խոնավությունը 60% է, որը օգնում է շոգը ավելի հեշտ հաղթահարել:

Շատ հաճախ զբոսաշրջիկները նախընտրում են այցելել մարդկության քաղաքակրթության օրրան՝ չքնաղատեսք Հունաստան, հատկապես ապրիլի սկզբից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում:

Այս ու նմանօրինակ տեղեկությունների ծանոթանալու համար  դիմեք Globus Tours Armenia տուրիստական գործակալություն:

Հասցեն ք. Երևան, Նալբանդյան փ. 25/14

Հեռ. (010) 588115

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում