AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանցի այլախոհները երկրի կառավարության կողմից կիբեր հարձակումների են ենթարկվում. Amnesty Intenational

 
 
 

Ադրբեջանցի մարդու իրավունքների ակտիվիստները, լրագրողներն ու քաղաքական այլախոհները հայտնվել են կիբեր հարձակումների թիրախում, ինչի նպատակը տվյալ ադրբեջանցիների մասին անձնական տեղեկություններ ստանալն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Amnesty International կազմակերպությունը հրապարակած նոր հայտարարության մեջ հայտնում է, որ հետաքննության տվյալներով` հարձակումները, որոնք վտանգի տակ են առնում գաղ տնաբառերն ու կոնտակտային ինֆորմացիան, ուղղվել են Ադրբեջանի կառավարության տարբեր քննադատների դեմ:

Հարձակման ենթարկվածները համոզմունք են հայտնել, որ հարձակումների հետևում կանգնած են Ադրբեջանի իշխանությունները: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թիրախավորված և համակարգված կիբեր արշավն իրականացվում է Ադրբեջանում քննադատական ձայների դեմ, որոնցից շատերը կառավարության բռնաճնշումների զոհերն են արդեն տևական ժամանակ: Վնասակար ծրագիրը մշակվել է թիրախի մասին հնարավորինս շատ անձնական տեղեկություն հավաքելու նպատակով»,- նշել է Amnsety International-ի ավագ տեխնոլոգ Կլաուդիո Գուարնիերին:

Amnsety International-ի հրապարակած «Կեղծ ընկերներ. ինչպես են կեղծ հաշիվները և ծրագրերը թիրախավորում Ադրբեջանում այլախոհներին» խորագրով զեկույցում ներկայացված են մանրամասներ, թե ինչպես են զոհի կարգավիճակում գտնվող անձինք ենթարկվում հարձակման: Վիրուսային ներդիր ունեցող էլեկտրոնային նամակները կեղծ բաժանորդներից ուղարկվում են թիրախներին: Եթե ստացողը կցված ֆայլը փորձում է բացել, համակարգչի մեջ ներբեռնվում է վիրուսը, որը թույլ է տալիս հարձակվողին տեսնել, թե թիրախն ինչ է գրում:

Վիրուս պարունակող էլեկտրոնային նամակները մեծապես ուղարկվել են մարդու իրավունքների պաշտպաններին և քաղաքական ակտիվիստներին, որոնցից մեկն էլ նախկինում ազատազրկված իրավաբան Ռասուլ Ջաֆարովն է: «Ես հավատացած եմ, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են մոտիկից հետևել ցանկացած մեկին, ով քննադատում է կառավարությանը, ծավալում է այնպիսի գործողություններ, որոնց կառավարությունը հավանություն չի տալիս»,- նշել է Ջաֆարովը կազմակերպության հետ զրույցում:

Լրահոս
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեսպան Ռիչարդ Միլսին Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի խոսքը կառավարության արտահերթ նիստում Կարեն Կարապետյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել ապրիլի 24-ը Արմեն Աշոտյանը քաղաքական արիություն է որակում վարչապետի պաշտոնից հրաժարվելու Սերժ Սարգսյանի քայլը Գարեգին Բ Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առնչությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակ Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը. տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել Միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի Բաքվին զսպելու և առաջնագծից զինտեխնիկան հետ քաշելու ուղղությամբ. Նալբանդյան Սերժ Սարգսյանի մայրը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա վիճակը բավարար է Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել «Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները նրա ներքին գործն են, Ռուսաստանն ինչո՞ւ պետք է միջամտի». ՌԴ նախագահի խոսնակ Ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները հանդես են եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Ցուցարարները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանին՝ Աշտարակ-Երևան ճանապարհը բեռնատարներով փակելու պատճառով Երևանից Լիոն կարելի է հասնել կարճ ժամանակում, մատչելի և հարմարավետ չվերթով Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով. ՀԱՕԿ փոխնախագահները հանդես են եկել հայտարարությամբ Ոստիկանությունը հորդորում ԶԼՄ-ներին չտարածել վաղուց արդեն ծառայության մեջ չգտվող ոստիկանների մասին կեղծ լուրեր Երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ ԿԳՆ-ն հորդորել է ծնողներին ուշադիր լինել, որ երեխաները բնականոն ռեժիմով հաճախեն դպրոց Արցախի արտգործնախարարը հանդիպել է Աբխազիայի գործընկերոջ հետ ՊԲ-ն առաջնագծում ադրբեջանական ուժերի և միջոցների կուտակումների մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել Դամասկոսում հրթիռակոծման հետևանքով սիրիահայ է մահացել ՊՆ-ն խստորեն դատապարտում է խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից հավաքին մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի է, փաստաբանը ներգրավված է. Դավիթ Հարությունյան Օտարերկրյա դեսպաններն արձանագրել են հայ իրավապահների առավել քան զուսպ մոտեցումը հավաքի մասնակիցների նկատմամբ Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար Բերման է ենթարկվել քսաներեք քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարը համոզված է, որ Փաշինյանն ի սկզբանե վարչապետի հետ պայմանավորվելու ցանկություն չուներ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Հողերը մե՛րն են, մե՛րը Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի Երկխոսելը կտանի հավաքական հանգուցալուծման. Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը զգաստության կոչ է արել Երևանի տարբեր փողոցներում երթեր են, երթևեկությունը փակ է Գնդապետ Խաչիկ Գրիգորյանը 2011 թվականից դուրս է եկել ոստիկանական ծառայությունից Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու Հավաքներին, ցույցերին դպրոցականների, մանկահասակ երեխաների ներգրավումը կարմիր գիծ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan