ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատեց Ուկրաինային 150 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 150 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության տրամադրմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Իրինա Ֆրիզը: «ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոր ֆինանսական տարում՝ մինչեւ 2017 թվականի հոկտեմբերը ռազմական կարիքների հատկացման օրենքում նախատեսել Է 150 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինայի ռազմական օժանդակության համար»,- գրել Է Իրինա Ֆրիզը Facebook-ի իր էջում: «Փաստաթղթում նշված է, որ հիշյալ միջոցները Պենտագոնին մատչելի կլինեն Ուկրաինային ռազմական օժանդակության հատկացման նպատակով, ներառյալ, մասնավորապես, պաշտպանական բնույթի մահաբեր զենքի տրամադրումը»,- ճշտում Է Ֆրիզը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում