AM | RU
USD
EUR
RUB

Ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ

 
 

Գիտակցաբար սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված երկու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերով: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ սպանության և բնակարան հրկիզելու մեջ մեղադրվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Դավիթ Թամրազյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, Մաշտոցի քննչական բաժնի քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդմամբ հայտնել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչ ական փորձարարության մասին քննիչի կազմած արձանագրությունը թեպետ ստորագրված է եղել ընթերակաների կողմից, սակայն վերջիններս այդ գործընթացին ներկա չեն եղել: Նախաքննության ընթացքում, սակայն, ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ կալանավորի հայտնած տեղեկությունները կեղծ են, և իրականում քննչական գործողությունն իրականացվել է ընթերակաների ներկայությամբ:

Հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Մյուս քրեական գործով էլ պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Դանիել Զաքարյանը, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի ենթարկելով ստիպել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ Եղեգնաձոր քաղաքում իր հարևանների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության և սպանության դեպքի վերաբերյալ: Դ. Զաքարյանը հայտնել է նաև, որ ոստիկանությունից իրեն տարել են Եղեգնաձորի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչն առանց իրեն հարցեր տալու արձանագրել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Սակայն նախաքննության ընթացքում Դ. Զաքարյանի հայտնած տեղեկությունները հերքվել են. պարզվել է, որ իրականում ոստիկանները Դ. Զաքարյանին չեն խոշտանգել, և վերջինս Հատուկ քննչական ծառայությունում տված հաղորդմամբ պարզապես ցանկացել է իր հարևանների մոտ համոզմունք ստեղծել, որ իրականությանը համապատասխանող հիշյալ ցուցմունքը տվել է պաշտոնատար անձանց կողմից իրեն հարկադրելու արդյունքում:

Հետաքննության մարմնի աշխատակիցներին և քննիչին առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար Դ. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, կկազմակերպվի նոր համագումար Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը Սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan