Հրապարակվել է Սեուլում ոստիկանության հետ ցուցարարների բախումների տեսանյութը

Ցանցում հայտնվել է ոստիկանության եւ իշխանությունից հեռացված Հարավային Կորեայի ղեկավար Պակ Կըն Հեի կողմնակիցների բախումների տեսանյութը: Այն հրապարակել է BFMTV-ն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Դիմակայության ընթացքում զոհվել է երկու մարդ, եւս ութը վերքեր են ստացել: Երկրի մայրաքաղաքում անկարգություններն սկսվե են այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման մասին խորհրդարանի որոշումը:

Նոր նախագահի վաղաժամկետ ընտրությունները, օրենքի համաձայն, կկայանան առաջիկա 60 օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ մայիսի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում