Հայաստանի քաղաքացու որդին կզբաղեցնի Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը

Ջոն Հանթսմեն կրտսերը համաձայնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թամփի առաջարկին` զբաղեցնելու Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնը:Այս մասին հայտնում է New York Times-ը` հղում անելով հավաստի աղբյուրների վրա:

2009-2011 թվականներին Հանթսմեն կրտսերը զբաղեցրել է Չինաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը:

Ջոն Հանթսմենի հայրը` Ջոն Հանթսմեն ավագը, հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա մեծապես աջակցել է Հայաստանին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո: Նա և իր ընտանիքի անդամները 25 տարվա ընթացքում 46 այց են կատարել Հայաստան:

Բարեգործական ծրագրերի շրջանակում նա առնվազն 50 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին` այդ թվում և հիվանդանոցների ու դպրոցների կառուցման նպատակով: Նրա տրամադրած կրթաթոշակների շնորհիվ շատ ուսանողներ սովորել են Յուտայի համալսարանում:

Ջոն Հանթսմեն ավագին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն և պատվո երկու մեդալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում