Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել. կա հինգ զոհ

Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ ուղղաթիռի ընկնելու հետևանքով մահացել է հինգ մարդ, որոնցից երկուսը կին: Թուրքական «Միլլիեթ» պարբերականի տվյալներով` ևս երկուսի որոնողական աշխատանքները շարունակվում են: Պարբերականը հայտնում է, որ ուղղաթիռում երկու օդաչու է եղել և հինգ ուղևոր. ուղևորներից չորսը ռուս, մեկը՝ թուրք:

Կործանման հետևանքով առաջացած հրդեհը մարելու, ինչպես նաև տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեծ թվով փրկարարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում