Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը ժամանել է Ստամբուլ

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններին մասնակցելու նպատակով մարտի 9-ի գիշերը ժամանել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի «Լույս» լրատվամիջոցը:

Բեքչյանը, նախ և առաջ, այցելել է մահացած պատրիարքների շիրիմներին` աղոթելով նրանց հոգու համար: «Ապրելով Գերմանիայում` մոտիկից հետևում եմ այստեղի զարգացումներին և խորապես վշտացած եմ վերջին շրջանում գրանցված ու մեզ համար ոչ սազական դեպքերի առնչությամբ»,– ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում