Հայաստանն ու Իրանը բանակցում են Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար

ՀՀ կառավարությունը ներկայացրել է 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր, որի աղբյուրը, ոլորտներն ամբողջությամբ հստակեցվել են: 830 մլն դոլարի ծրագրերը նախատեսվում են սկսել 2017 թվականին: Այս մասին Սիսիանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«830 միլիոնից 55 միլիոն դոլարի ծրագրերն առնչվում են Սյունիքի մարզին: Հստակ գիտենք, թե այդ միջոցները որ ուղղությամբ պետք է ներդրվեն: Սյունիքի հետ կապված շեշտը դրվելու է հանքարդյունաբերության, անասնապահության, գյուղատնտեսության մյուս ճյուղերի, ինչպես նաև բիզնեսը իրանական շուկա ուղղելու վրա: Այս պահին բանակցում ենք Իրանի հետ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ, որը կլինի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանի տեղեկացմամբ, իրանական գործընկերների հետ ստեղծվելու է նաև արտահանող ընկերություն, որը հայկական շուկայից կգնի ապրանքը և կարտահանի Իրան: Ապրանքների որակավորման խնդրի լուծման նպատակով Հայաստան է ներգրավվելու իրանական «Հալալ»-ի ինստիտուտը: «Մենք հստակ հասկանում ենք, թե ուր ենք գնալու»,– ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում