Հունաստանը դեմ է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերին. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Երևանի պետական համալսարանում այս մասին հայտարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:

«Հունաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հունաստանը դեմ է բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ կարող են այս հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոցիասը:

Նա հավելեց, որ Հունաստանը կողմնակից է բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, մարդկանց իրավունքների պաշտպանությանը և նրանց անվտանգության ապահովմանը, ինչին պետք է միտված լինեն բոլորի ջանքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում